Կանանց Չեմպիոնների Լիգայում տեղի ունեցան երկրորդ տուրի հանդիպումները։
Ուկրաինական «Ժիլստրոյ-1» ակումբը մրցակցի հարկի տակ 0-5 հաշվով պարտություն կրեց ֆրանսիական ՊՍԺ-ից։ «Ժիլստրոյ-1»-ի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Քրիստինե Ալեքսանյանը։
Երկու տուրից հետո ուկրաինական ակումբը, կրելով երկու պարտություն, խմբում ընթանում է վերջին՝ չորրորդ հորիզոնականով։