«Չելսիի» նախկին հարձակվող Դիդյե Դրոգբան կարծիք է հայտնել «Ոսկե գնդակի» այս տարվա մրցանակաբաշխության մասին:
«Ոսկե գնդա՞կ»։ Այս մրցանակը երբեք այսքան բաց չի եղել: Մենք ցիկլի վերջում ենք. դեռ կան Մեսսին և Ռոնալդուն, բայց ժամանակն է, որ այլ խաղացողներ որսի դուրս գան:
Հիանալի է տեսնել այսքան որակյալ ֆուտբոլիստների, ովքեր առաջադրված են այս հեղինակավոր տիտղոսը ստանալուն», — մեջբերում է Դրոգբային Calcio Mercato-ն:
«Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը տեղի կունենա նոյեմբերի 29-ին, Փարիզի Շատլե թատրոնում։