«Սան Պաուլոն» պաշտոնական կայքում հայտարարեց նոր գլխավոր մարզչի անունը: Դա Ռոժերիո Սենին է: Բրազիլացին վերադարձավ ակումբ՝ պայմանագիր ստորագրելով մինչև 2022 թվականի դեկտեմբեր:
Նախկինում ակումբը գլխավորում էր «Ինտերի», «Չելսիի» եւ Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Էրնան Կրեսպոն: Բրազիլական ակումբի մամուլի ծառայության հաղորդմամբ, կողմերը երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը:
Սենին նախկինում գլխավորել էր Սան Պաուլոն 2017 թվականին:
Սենին հայտնի է որպես ֆուտբոլի պատմության լավագույն ռմբարկու դարպասապահ: Բրազիլիայի հավաքականի հետ նա դարձել է 2002 թվականի աշխարհի չեմպիոն: 1992-2015 թվականներին խաղացել է «Սան Պաուլոյում»: