Ֆուտբոլիստ Սերոժ Թիթիզյանը և ԲԿՄԱ-ն փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Շնորհակալ ենք Սերոժ Թիթիզյանից այս մի քանի ամիսների համատեղ աշխատանքի և մեր ակումբի մի մասնիկը լինելու համար։
Մաղթում ենք հաջողություն կյանքի բոլոր բնագավառներում»,- ասված է ակումբի հաղորդագրության մեջ։