Էրլինգ Հոլանդի գործակալ Մինո Ռայոլան սկսել է բանակցությունները «Մանչեսթեր Սիթիի» հետ՝ նորվեգացու տրանսֆերի վերաբերյալ։
Ինչպես տեղեկացնում է The Times-ը, «քաղաքաբնակները» պատրաստ են ձեռնարկել ցանկացած քայլ, որպեսզի կարողանան գործարքն ավարտին հասցնել առաջիկա ձմռանը։
Հիշեցնենք, որ հոլանդի ծառայություններով հետաքրքրված են նաև իսպանական գրանդներից երկուսը՝ «Ռեալը» և «Բարսելոնան»։