Կոպտագույն սխալով է աչքի ընկել բրազիլական Բ Սերիայի «Կլուբ Ռեգատաս Բրազիլի» պաշտպան Ժոաո Կաետանոն։ Փորձելով կասեցնել «Բոտաֆոգոյի» հարձակվող Ռաֆայել Նավառոյի առաջխաղացումը՝ նա ոտքով հարվածել է ֆուտբոլիստի դեմքին։
Դրվագը տեղի է ունեցել 31-րդ րոպեին, երբ հաշիվը չէր բացվել։ Խաղադաշտում քիչ էր մնում վիճաբանություն սկսվեր ֆուտբոլիստների միջև, բայց մրցավարը տեղում հեռացրեց Կաետանոյին՝ հանգստացնելով «Բոտաֆոգոյի» խաղացողներին։
Արդյունքում, Բրազիլիայի երկակի չեմպիոնը, թվային առավելություն ունենալով, կարողացավ 2-0 հաշվով հաղթել։