«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի բարձր անհատական վարպետության մասին։
«Մենք տարբեր խաղացողներ ենք։ Հոլանդը գերազանց երիտասարդ խաղացող է, որը մեծ ապագա ունի։ Նա սիրում է հակագրոհային ֆուտբոլ ու ձախ ոտքով հիանալի է խաղում։
Ես այլ տեսակի հարձակվող եմ։
Նրա հետ միասին խաղա՞լը։ Չեմ կարծում, թե դա անհնար է»,- Լևանդովսկու խոսքերն է փոխանցում Marca-ն։