Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է «Վալենսիա» ակումբի սեփականատեր Պիտեր Լիմի հետ միասին բիզնես նախագծի մեկնարկի մասին: Այն ZujuGP կոչվող հարթակ է, որի նպատակն է համատեղել ֆուտբոլը, հաղորդակցությունը և տեխնոլոգիան: Այն կգործարկվի հաջորդ տարվա հոկտեմբերին։
«Շատ լավ նորություն, շուտով: Այլևս երբեք ֆուտբոլ չեք դիտի այնպես, ինչպես ներկայումս: Գրանցվեք ZujuGP-ի հարթակում և սկսեք ճանապարհորդությունը մեզ հետ», — գրել է Ռոնալդուն սոցիալական ցանցերում:
Good news coming soon. Sign up @zujugp https://t.co/EidpSeKgoU and start this journey with us!#WritingTheFutureOfFootball pic.twitter.com/mg79ozuKk5
— Cristiano Ronaldo (@Cristiano) October 10, 2021