Հոկտեմբերի 11-ին Ռոտերդամում կայացավ Աշխարհի առաջնության ընտրական հանդիպումը, որում Նիդեռլանդների հավաքականը սեփական հարկի տակ 6-0 հաշվով հաղթեց Ջիբրալթարին:
Նիդեռլանդների հավաքականում դուբլի հեղինակ դարձավ Մեմֆիս Դեպայը: «Բարսելոնայի» հարձակվողի համար դա 14-րդ գոլն էր ազգային հավաքականի կազմում 2021 թվականին: Այսպիսով, 27-ամյա հարձակվողը օրացուցային մեկ տարվա կտրվածքով նոր ռեկորդ սահմանեց ազգային հավաքականի կազմում:
Նախկինում այս նվաճումը պատկանում էր Պատրիկ Կլյուվերտին, ով 2000 թվականին դարձել էր 12 գոլի հեղինակ:
Նիդեռլանդների հավաքականը 8 խաղից հետո19 միավորով գլխավորում է G խումբը: Նորվեգիան 17 միավորով երկրորդ տեղում է: