Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը 2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական խաղում Սլովենիայի նկատմամբ տարած հաղթանակը (2-1) նվիրել է ԽՍՀՄ հավաքականի նախկին խաղացող և Երևանի «Արարատի» նախկին գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանին, ով այսօր՝ հոկտեմբերի 12-ին նշում է ծննդյան 95-ամյակը:
«Ես կցանկանայի շնորհավորել Նիկիտա Պավլովիչին, այս հաղթանակը նրա համար կլինի շնորհավորանք: Ֆեդերացիայի, ֆուտբոլիստների, մարզչական շտաբի կողմից ցանկանում ենք շնորհավորել նրան՝ մաղթելով առողջություն ու երկար տարիների կյանք», — Կարպինին է մեջբերում ՌՖՄ մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ այս հաղթանակի և Խորվաթիա-Սլովակիա խաղում ոչ-ոքիի (2: 2) շնորհիվ Վալերի Կարպինի թիմը գլխավորեց H խումբը`վաստակելով 19 միավոր:
Որակավորման փուլի ավարտից երկու տուր առաջ ռուսները 9 միավորով առաջ են Սլովակիայի և Սլովենիայի հավաքականներից, ինչը նրանց երաշխավորում է առնվազն մասնակցություն փլեյ-օֆֆ փուլին (2-րդ տեղով):