2020 թվականի սեպտեմբերի 29-ին «Ուրարտուի» երկարամյա աշխատակից Սիմոն Իսրայելյանը մեկնեց ռազմաճակատ։ Հոկտեմբերի 10-ից նրա մասին այլևս լուր չեղավ։
Մեկ տարի անց այս օրը «Ուրարտուի» ֆուտբոլիստներն ու ակումբի անձնակազմը հարգանքի տուրք են մատուցել Արցախյան պատերազմի հերոս Սիմոն Իսրայելյանի հիշատակին, որն Արցախյան երկրորդ պատերազմում հանուն հայրենիքի ցուցաբերած խիզախության համար հետմահու պարգևատրվել էր «Արիության համար» մեդալով։
Առավոտյան «Ուրարտուի» պատանի ֆուտբոլիստները ակադեմիայի տնօրեն Արթուր Նազարեթյանի, մարզիչների ու ծնողների ուղեկցությամբ այցելեցել են Եռաբլուր պանթեոն, ծաղկադրում կատարել՝ հարգանքի տուրք մատուցելով հերոսի հիշատակին։
Ավելի ուշ, «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստները մարզչական շտաբի հետ միասին ներկա են գտնվել Սիմոն Իսրայելյանին նվիրված հուշաքարի բացման արարողությանը։
Գլխավոր թիմի ֆուտբոլիստներն էլ իրենց հերթին ծաղիկադրում են կատարել մարզաբազայում տեղադրված Սիմոնի կիսանդրիի առջև։