Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կիսվել է Քաթարի նկատմամբ տարած հաղթանակի (3-0) էմոցիաներով:
Հիշեցնենք, որ այդ խաղի շնորհիվ Եվրոպական հավաքականների շրջանակում Ռոնալդուն դարձավ ամենաշատ խաշեր անցկացրած ֆուտբոլիստը՝ շրջանցելով Սերխիո Ռամոսին:
«Ներկայացնել իմ երկիրն ու պաշտպանել մեր գույները, մեծ պատիվ է ինձ համար: Եվս մեկ փուլ անցանք: Մեր նպատակները շարունակում են մնալ նույնը. դուրս գալ Քաթարում կայանալիք Աշխարհի պատմական առաջնության եզրափակիչ փուլ»,-ինստագրամում գրել է Ռոնալդուն: