Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ընկերական խաղի շրջանակում Պորտուգալիայի հավաքականը 3-0 հաշվով հաղթել է Քաթարին, իսկ հաշիվը բացել է Կրիշտիանու Ռոնալդուն:
Քաթարը դարձավ 46-րդ հավաքականը, որի դարպասը պորտուգալացի գոլահարը գնդակ է ուղարկում: Այս ցուցանիշը շարունակում է ռեկորդային մնալ:
Հավելենք, որ հավաքականի կազմում Ռոնալդուն անցկացրեց 181-րդ հանդիպումը, ինչի շնորհիվ եվրոպական հավաքականների շրջանակում դարձավ ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը՝ շրջանցելով Սերխիո Ռամոսին: