«Ռեալ Սոլթ-Լեյք» ակադեմիայի ֆուտբոլիստ Աքսել Քեյը մտել է ԱՄՆ-ի սպորտի պատմության մեջ:
13-ամյա ֆուտբոլիստը պահեստային թիմի կազմում USL-ի հանդիպման է մասնակցել:
Խաղադաշտ դուրս գալու պահին Քեյը եղել է 13 տարեկան, ինչը ԱՄՆ սպորտային պատմության մեջ ռեկորդ է. նախկինում նման տարիքի ֆուտբոլիստ պրոֆեսիոնալ ակումբում չի խաղացել: