Ինչպես տեղեկացնում է Calciomercato-ն, Մյունխենի «Բավարիայի» ղեկավարությունն անում է ամեն ինչ, որպեսզի կարողանա թիմում պահել ֆրանսիացի վինգեր Կինգսլի Կոմանին։
Սակայն, ինչպես նշում է աղբյուրը, կողմերն առայժմ չեն կարողանում գալ համաձայնության։ Աղբյուրը, նաև նշում է, որ Կոմանի հեռանալու դեպքում մյունխենյան ակումբը կփորձի ձեռք բերել ՊՍՎ-ի վինգեր Քոդի Գակպոյի տրանսֆերը։
Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա Գակպոն մասնակցել է 18 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։