Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը մեկնաբանել է իր թիմի պարտությունը Ազգերի լիգայի կիսաեզրափակչի՝ Ֆրանսիայի դեմ խաղում (2-3):
«Առաջին կեսը գերազանց անցկացրեցինք։ Երկու անգամ կարողացանք գոլ խփել։ Ավելի ուշ ամեն ինչ փոխվեց։ Երկրորդ կեսում մտածում էինք ոչ թե խաղի, այլ եզրափակչի մասին։ Ամենայն հավանականությամբ, մեր էմոցիաները հաղթեցին։ Սկզբում ֆրանսիացիներին թույլ տվեցինք հավասարեցնել հաշիվը, ապա հաղթական գոլ խփել»,- Մարտինեսի խոսքերն է փոխանցում TuttoMercatoWeb-ը։