Բելգիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» 29-ամյա դարպասապահ Տիբո Կուրտուան խոսել է Ազգերի լիգայի 3-րդ տեղի համար կայանալիք խաղի մասին։
«Իտալիայի հետ 3-րդ տեղի համար հանդիպումը բացարձակ անօգուտ է։ 3-րդ տեղից ոչ մի օգուտ չկա։ Չեմ հասկանում, ո՞ւմ է պետք այդ խաղը»,- Կուրտուայի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը։
Հիշեցնենք՝ մրցաշարի կիսաեզրափակչում Բելգիայի ընտրանին 2-3 հաշվով զիջեց Ֆրանսիային, իսկ 3-րդ տեղի համար կպայքարի Իտալիայի հետ։ Խաղը կկայանա հոկտեմբերի 10-ին Թուրինում և կմեկնարկի Երևանի ժամանակով 17:00-ին։