Ազգերի լիգայի կիսաեզրափակչում Ֆրանսիայի հավաքականը կամային հաղթանակի հասավ Բելգիայի ընտրանու նկատմամբ:
Բելգիացիների կազմում առաջին խաղակեսում գոլի հեղինակ դարձան Կարասկոն ու Լուկակուն: 62-րդ րոպեին Բենզեման կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 7 րոպե անց Մբապպեն անվրեպ իրացնելով 11 մետրանոցը հավասարեցրեց հաշիվը: 91-րդ րոպեին Հենրանդեսը հաղթանակ պարգևեց Ֆրանսիայի հավաքականին:
Այսպիով, Ֆրանսիայի ընտրանին դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կմրցի Իսպանիայի հավաքականի հետ: