«Այաքսի» դարպասապահ Մարտեն Ստեկելենբուրգն այս մրցաշրջանում չի խաղա ստացած վնասվածքի պատճառով։ Այս մասին հաղորդում է Goal-ը։
39-ամյա դարպասապահը, որը վերջերս էր ավարտել միջազգային կարիերան, օգոստոսից դաշտ դուրս չի եկել ազդրի վնասվածքի պատճառով։
Բուժումներն արդյունք չեն տվել և խաղացողը պետք է ենթարկվի վիրահատության։ Նա բաց կթողնի ամբողջ մրցաշրջանը։