«Բարսելոնայի» 17-ամյա իսպանացի կիսապաշտպան Գավին դարձել է ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որը երբևէ հանդես է եկել Իսպանիայի հավաքականի կազմում: Նա գերազանցել է 1936 թվականին սահմանված ռեկորդը:
Գավին Իսպանիայի հավաքականի մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ Իտալիայի դեմ Ազգերի լիգայի կիսաեզրափակչի խաղում:
Իտալիան, հիշեցնենք, A խմբի մրցաշարային աղյուսակը 1-ին հորիզոնականն էր զբաղեցրել: Մանչինիի թիմը 6 խաղից հետո 12 միավոր էր վաստակել: Իսկ Իսպանիայի ընտրանին իր խմբում էր առաջին տեղը զբաղեցրել՝ 6 խաղից հետո վաստակելով 11 միավոր: