Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին խոսել է Ազգերի լիգայի կիսաեզրափակչում Իսպանիայի դեմ այսօր կայանալիք խաղի մասին։
«Եվրո-2020-ում ամենադժվարը մեզ համար Իսպանիայի դեմ էր։ Այն լավ ֆուտբոլիստներ ունեցող գերազանց թիմ է։ Խաղը, վստահաբար, դիտարժան կստացվի։
Երբ հավաքականն է խաղում, «Սան-Սիրոն» սովորաբար լեփ-լեցուն է լինում։ Հիանալի կլիներ Եվրոպայի առաջնությունից անմիջապես հետո հաղթել նաև Ազգերի լիգան։ Եվ հիանալի կլիներ ժամանակից շուտ հայտնվել աշխարհի առաջնությունում, բայց դա հեշտ չի լինի»,- Մանչինիի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի կայքը։























































