Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը «Ռեալի» դարպասապահ Տիբե Կուրտուային համարում է աշխարհում լավագույններից մեկը։
«Համամիտ չեմ, որ Տիբոն չի կարողանում ոտքերով խաղալ։ Նույնիսկ հակառակը՝ բարձրահասակ տղայի համար նա շատ լավ կոորդինացիա ունի։ Նա շատ լավ է կարդում խաղը, տեղից դուրս է գալիս։ Դա ոճի հարց է։ Բայց երբ նա խաղում է թիմում, որն ուզում է գնդակը խաղի մեջ մտցնել իր դարպասից, նա գերազանց գիտի՝ ինչպես դա անել։
Ռուսաստանում կայացած աշխարհի առաջնությանը նա լավագույն դարպասապահն էր, իսկ հիմա կանոնավոր մտնում է աշխարհի լավագույն 3 դարպասապահների մեջ։ Նրա համար ամեն ինչ դեռ առջևում է։ Նա մեծագույն դարպասապահ դառնալու ճանապարհին է»,- Մարտինեսի խոսքերն է փոխանցում AS-ը։






















































