Միջազգային դադարի ընթացքում «Արարատը» երկու ստուգողական հանդիպում կանցկացնի։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Երևանյան ակումբը նախ, հոկտեմբերի 8-ին ժամը 15:00-ին Գյումրիի Քաղաքային մարզադաշտում կհյուրընկալվի «Շիրակին», ապա հաջորդ օրը՝ հոկտեմբերի 9-ին, Երևանում՝ Ֆուտբոլի ակադեմիայում ժամը 12:00-ին կընդունի «Փյունիկին»։
Հիշեցնենք՝ ՀՊԼ մրցաշարային աղյուսակում ներկայումս «Արարատը» 18 միավորով երկրորդն է, «Փյունիկը» 14 միավորով՝ չորրորդը։