ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը հաստատել է VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 9-րդ և 10-րդ մրցափուլերի խաղացանկերը:
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը՝ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 10-րդ մրցափուլի «Արարատ-Արմենիա»-«Ալաշկերտ» հանդիպումը հետաձգվել է` հաշվի առնելով «Ալաշկերտ» ՖԱ-ի մասնակցությունը ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլին:
Հավելենք նաև, որ 9-րդ մրցափուլի ԲԿՄԱ – «Նորավանք» հանդիպումը Ֆուտբոլի ակադեմիա մարզադաշտից տեղափոխվել է և կկայանա «Հանրապետական» մարզադաշտում: