Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում մեկնարկել է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Առաջինը պայքարի մեջ են մտել ազատ ոճայինները:
65 կգ քաշային Վազգեն Թևանյանն անցկացրեց երկրորդ գոտեմարտն ու երկրորդ հաղթանակը տոնեց: Մեր ըմբիշը այս անգամ 5-1 հաշվով առավելության հասավ ԱՄՆ ներկայացուցիչ Ջոն Դիակոմիհալիսի նկատմամբ ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
Հիշեցնենք, որ առաջին գոտեմարտում Վազգենը 8-0 հաշվով հաղթել էր Գեորգի Ռամին:
Կիսաեզրափակչի ուղեգիրը մեր ըմբիշը կվիճարկի Յամագուչի-Օչիր զույգի հաղթողի հետ: