«Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը «Կրիլյա Սովետովի» հետ ՌՊԼ-ի 10-րդ տուրի խաղից հետո (1-0), մարզադաշտը լքել է ֆիքսող կոշիկով: Այս մասին հաղորդում է Sports.ru-ն:
Նշենք, որ Զախարյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը:
Այն հարցին, թե ինչ է պատահել ոտքին, ֆուտբոլիստը պատասխանել է. «Ամեն ինչ կարգին է»:
Ավելի վաղ Զախարյանը հրավիրվել էր Ռուսաստանի հավաքական՝ ԱԱ-2022-ի՝ Սլովակիայի և Սլովենիայի դեմ խաղերին: