Գերմանիայի Բունդեսլիգայի 7-րդ տուրի շրջանակում «Հոֆենհայմը» հյուրընկալվեց «Շտուտգարտին» ու պարտվեց 1-3 հաշվով:
Հայաստանի հավաքականի անդամ Սարգիս Ադամյանը խաղը սկսեց մեկնարկային կազմում: 18-րդ րոպեին տանտերերին առաջ մղեց Մարկ Օլիվեր Կեմպֆը: 60-րդ րոպեին «Շտուտգարտի» առավելությունը կրկնապատկեց Կոնստանտինոս Մավրոպանոսը: 81-րդ րոպեին հաշիվը խոշոր դարձրեց Ռոբերտո Մասիմոն: Ադամյանը փոխարինվեց 83-րդ րոպեին, որից մեկ րոպե անց Բրուուն Լարսենը կրճատեց հաշվի տարբերությունը ու ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը՝ 1-3:
Այս պարտությունից հետո «Հոֆենհայմը» ունի 8 միավոր ու 10-րդ տեղում է: «Շտուտգարտը» նույքան միավորով 11-րդն է: