«Մանչեսթեր Սիթիի», «Չելսիի» ու «Լիվերպուլի» նախկին հարձակվող Դանիել Սթարիջը տեղափոխվել է ավստրալական «Պերտ Գլորի», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
32-ամյա հարձակվողի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թ-ի հունիսի 30-ը:
Սեպտեմբերին, երբ անգլիացին ազատ խաղացողի կարգավիճակ ուներ, թվիթերում ակնարկեց, որ դեռ պատրաստ է հանդես գալ բարձր մակարդակում:
Սթարիջը 2020 թ-ի մարտից ազատ խաղացողի կարգավիճակ ուներ: Նրա վերջին ակումբը եղել է թուրքական «Տրաբզոնսպորը»:
Անգլիայի հավաքականի կազմում անցկացրած 26 խաղում Սթարիջը դարձել է 8 գոլի հեղինակ: