Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Դանիել Սթարիջը կարող է կարիերան շարունակել Ա Սերիայում: Ըստ Daily Mail-ի, «Բենևենտոն» հետաքրքրված է 30-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով:
«Բենևենտոն» անգլիացուն դիտարկում է որպես Լոիկ Ռեմիի հնարավոր փոխարինող, ում տեղափոխությունը իտալական ակումբ խափանվել է ֆուտբոլիստի բուժզննումից հետո:
Սթարիջը, ով նախկինում խաղացել է «Լիվերպուլի», «Չելսիի» և «Մանչեսթեր Սիթիի» կազմում, այժմ ազատ գործակալ է: