Ղազախստանի հավաքականը պարտվեց Պորտուգալիային և չկարողացավ դուրս գալ Լիտվայում ընթացող ֆուտզալի աշխարհի առաջնության եզրափակիչ։
1/2 եզրափակիչ հանդիպումն անցկացվեց Կաունասում և հիմնական ժամանակն ավարտվեց 1-1 հաշվով: Լրացուցիչ ժամանակում թիմերը մեկական գոլ խփեցին և կրկին չբացահայտեցին ուժեղագույնին՝ 2-2:
Պորտուգալացիների կազմում աչքի ընկան Անիլթոն Սեզար Պանին (23 -րդ րոպե) և Բրունո Կոելյոն (49 -րդ): Ղազախների կազմում ճշգրիտ հարվածներով աչքի ընկան Դաուրեն Նուրգոժինը (40 -րդ) և Դուգլասը (42 -րդ):
Հետխաղյա 5 մետրանոց հարվածաշարում բախտը ժպտաց պորտուգալացիներին` 4-3:
Այսպիսով, Պորտուգալիան եզրափակչում կխաղա Արգենտինայի հետ, իսկ Ղազախստանը երրորդ տեղի համար խաղում կհանդիպի Բրազիլիային: Այս խաղերը կկայանան հոկտեմբերի 3-ին: