Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն իր instagram-ում հայտարարել է հիվանդանոցից դուրս գրվելու մասին, որտեղ վիրահատությունից հետո վերականգնողական կուրս է անցել:
«Երբ ճանապարհը դժվար է, նշեք ճանապարհի յուրաքանչյուր քայլը: Կենտրոնացեք ձեր երջանկության վրա: Ճիշտ է, ես այլևս չեմ կարող ցատկել, բայց վերջին օրերին սովորականից ավելի շատ եմ բռունցքներով հարվածում օդին: Ես այնքան ուրախ եմ, որ վերադարձել եմ տուն: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ալբերտ Էյնշտեյնի հիվանդանոցի ողջ թիմին, ով իմ հանգիստը հաճելի դարձրեց մարդկային և շատ ջերմ վերաբերմունքով: Շնորհակալ եմ նաև բոլոր նրանց, ովքեր իմ կյանքը հեռվից լցնում են սիրով», — գրել է Պելեն:
View this post on Instagram