Հայտնի է դարձել Ֆրանսիայի հավաքականի հայտացուցակը ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի կիսաեզրափակչի համար:
Բացի Ֆրանսիայից, ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի կիսաեզրափակիչ փուլին կմասնակցեն Իտալիայի, Բելգիայի և Իսպանիայի հավաքականները: Մրցաշարի կիսաեզրափակիչում ֆրանսիացիները կխաղան Բելգիայի հավաքականի հետ, հանդիպումը կկայանա հոկտեմբերի 6-ին, իսկ եզրափակիչը՝ 10-ին: