Հայտնի է դարձել Իսպանիայի հավաքականի հայտացուցակը ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի կիսաեզրափակչի համար: Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի ցուցակում ընդգրկված է 23 ֆուտբոլիստ:
Բացի Իսպանիայից, ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի կիսաեզրափակիչ փուլին կմասնակցեն Իտալիայի, Բելգիայի և Ֆրանսիայի հավաքականները: Մրցաշարի կիսաեզրափակիչում իսպանացիները կխաղան Իտալիայի հետ, հանդիպումը կկայանա հոկտեմբերի 6-ին, իսկ եզրափակիչը՝ 10-ին:























































