Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը իր մարզաշապիկը նվիրել է Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսի որդուն՝ վերջինիս ծննդյան տոնի կապակցությամբ։
Նորվեգացի հարձակվողը համարվում է 8-ամյա Բենժամինի ամենասիրելի ֆուտբոլիստը։ Սուարեսն իր instagram-յան էջի միջոցով շնորհակալություն է հայտնել գերմանական ակումբի ֆուտբոլիստին։
«Դու թոփ ֆուտբոլիստ ես։ Շատ շնորհակալ եմ քեզ՝ որդուս մատուցած նվերի համար։ Դա իսկապես գեղեցիկ ժեստ էր քո կողմից։ Շարունակի՛ր նույն ոգով»։