Ֆուտբոլի VBET ՀՊԼ-ի 8-րդ տուրի շրջանակում Երևանի «Ուրարտուն» ընդունել էր փոխչեմպիոն «Նոային»:
Խաղն անցավ իներտ պայքարում: Առաջին խաղակեսի դրվագներից մեկում Կիրիենկոյի հարվածից հետո գնդակը դիպավ Պարամոնովի ձեռքին, բայց մրցավարը 11 մետրանոց չնշանակեց: Երկրորդ խաղակեսի մեկնարկում Մաթևոսյանը 11 մետրանոց «բերեց» իր թիմի դարպասին, սակայն նշակետից Միլտսը վրիպեց: 90-րդ րոպեին Վադիմ Պայռելին եզրափակեց Սանա Գոմեշի փոխանցումն ու 3 միավոր պարգևեց «Նոային»:
Այս պարտությունից հետո «Ուրարտուն» ունի 9, իսկ «Նոան»՝ 10 միավոր: