Ֆուտբոլի VBET ՀՊԼ-ի 8-րդ տուրի շրջանակում անպարտելի «Արարատ-Արմենիան» հյուրընկալվեց «Սևանին»:
Խաղն անցավ չափազանց իներտ պայքարում: Հաջողությանը մոտ էին տանտերերը, սակայն նպաստավոր դիրքերից վրիպեցին Ալեմաոն, Օտուբանջոն ու Էզան:
Խաղն ավարտվեց 0-0 հաշվով: Այս ոչ-ոքիի պատճառով «Արարատ-Արմենիան» նոր մրցաշրջանում կորցրեց առաջին միավորները:
8-րդ տուրից հետո Գունկոյի թիմը 22 միավորով միանձնյա առաջատարն է, իսկ «Սևանն» 15 միավորով 3-րդն է: