Ինչպես հայտնում է Sport24-ը, մոտ ժամանակներս Սերգեյ Լավրենտևի մարզչական շտաբը կլքի Մոսկվայի ԲԿՄԱ-ի կանանց թիմը:
Թիմի նոր գլխավոր մարզիչ կնշանակվի «Ալաշկերտի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը:
2018/19 մրցաշրջանում Գրիգորյանն արդեն գլխավորել էր բանակայինների կանանց թիմը։
21-րդ տուրից հետո ԲԿՄԱ-ն մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երրորդ տեղը՝ 17 միավոր հետ մնալով առաջատար «Լոկոմոտիվից»:






















































