Հոլանդացի հարձակվող Ռայան Բաբելը ծաղրել է Նիդերլանդների հավաքականում իր նախկին խաղընկերոջը իր նոր՝ «Open Letter» երաժշտական տեսահոլովակում: «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ, 35-ամյա Իբրահիմ Աֆելայը դարձել է Բաբելի ստեղծագործության անսպասելի հերոսը:
«Եղբայր, ես քեզ չեմ ճանաչում որպես «Բարսայի» ֆուտբոլիստ։ Գուցե դու ավելի հայտնի ես որպես ՊՍՎ-ի ֆուտբոլիստ: Հիմա վերլուծաբան ե՞ս: Դե, միջին մակարդակի: Լուրեր են պտտվում, որ դու սնանկացել ես, եղբայր: Դու խոսում ես անհասկանալի բաների մասին: Բայց ես հասկանում եմ, քանի որ քո կարիերան փակուղի է մտել », — այս բովանդակությամբ տողեր է Բաբելն ուղղել Աֆելլային:
Երբ Աֆելային հարցրել են Բաբելի տեսահոլովակի մասին, Իբրահիմը պատասխանել է․
«Ես անկեղծորեն զարմացած եմ: Ես նրան ճանաչում էի միայն հավաքականից, և նա այնտեղ միշտ շատ հաճելի և համեստ տղա էր: Նրա մասին ոչ մի վատ բան չեմ կարող ասել», — մեջբերում է Աֆելային Goal-ը: