Լիտվայում կայացան Ֆուտզալի Աշխարհի առաջնության 1/4 եզրափակչի հանդիպումները։
Արգենտինայի հավաքականը 11մ հարվածաշարում հաղթեց ռուսաստանի հավաքականին (հիմնական ժամանակը՝ 1-1), իսկ Մարոկկոն 0-1 հաշվով զիջեց Բրազիլիային։
Իսպանիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում 2-4 հաշվով զիջեց Պորտուգալիային, իսկ Ղազախստանի ընտրանին 3-2 հաշվով հաղթեց Իրանի հավաքականին։
Կիսաեզրափակչում Ղազախստանի հավաքականը, որն առաջւին անգամ է դուրս եկել մրցաշարի կիսաեզրափակիչ, կմրցի Պորտուգալիայի հետ, իսկ մյուս խաղում կմրցեն Արգենտինան և Բրազիլիան։






















































