VBet Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի՝ «Ալաշկերտ» — ԲԿՄԱ խաղին ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկե հատուկ շապիկներով` Արցախյան վերջին պատերազմում իրենց կյանքը զոհած հերոսների դիմանկարներով։
«Շիրակ Գասպարյանի կերպարում, ինձ համար, խտացված է հայոց բանակի ուժն ու խիզախությունը։ Հավերժ փառք քեզ, Շիրակ ջան։ Փառք բոլոր նահատակներին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲԿՄԱ-ի տնօրեն Գագիկ Աղբալյանը:
Նշենք՝ Շիրակ Գասպարյանն առաջին օրից մասնակցել է Արցախյան 44֊օրյա պատերազմին։ Հոկտմբերի 9֊ին, կրելով մեծ կորուստներ, Թաղասեռ գյուղում ընկել է շրջափակման մեջ։ Արտակարգ իրավիճակում ստանձնել է հրամանատարի պարտականությունները։ Չենթարկվելով հակառակորդի պահանջներին՝ Շիրակը ստացել է հրազենային մահացու վիրավորում:
2021թ. ապրիլի 10֊ին ԱՀ նախագահի հրամանագրով Շիրակ Գասպարյանը հետմահու պարգևատրվել է «Արիության մեդալով»։