ՌՊԼ-ի 9-րդ տուրում «Կրասնոդարը» ջախջախեց «Սոչիին»: Հանդիպումը կայացավ Կրասնոդարի համանուն մարզադաշտում ու ավարտվեց 3-0 հաշվով:
Հանդիպման հաշիվը խաղի արդեն 3-րդ րոպեին բացեց Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Էդուարդ Սպերցյանը: 21-րդ րոպեին Ռեմի Կաբելան կրկնապատկեց իր թիմի առավեությունը, իսկ 64-րդ րոպեին Կրիխովնյակն անվրեպ իրացրեց 11-մետրանոցը՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը:
Նշենք՝ 40-րդ րոպեին «Կրասնոդարի» կազմում կարմիր քարտ ստացավ Ուրոշ Սպայիչը, իսկ 75-րդ րոպեին «Կրասնոդարը» մնաց 9 հոգով՝ Ալեքսանդր Չերնիկովի հեռացումից հետո:
«Սոչին» 9 տուրից հետո վաստակել է 15 միավոր և ՌՊ-ի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում, իսկ «Կրասնոդարը» 16 միավորով գտնվում է 4-րդ տեղում: