Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Էմերսոնը խոսել է իր՝ «Լիոն» վարձավճարով տեղափոխության մասին.
«Ես «Չելսին» լքելու որոշում կայացրի, քանի որ այնտեղ խաղաժամանակ չէի ստանում, իսկ Մանչինին ասում էր, որ հավաքական հրավիրվելու համար պետք է խաղային պրակտիկա ունենամ:
«Լիոնը» հետաքրքիր նախագիծ ներկայացրեց և մի քանի օր մտածելուց հետո ես դրական պատասխան տվեցի: Ես շատ գոհ եմ կայացրածս որոշումիցս»,-La Gazzetta dello Sport-ի հետ զրույցում ասել է Էմերսոնը:
Լիգա 1-ում անցկացրած 5 խաղում Իտալիայի հավաքականի անդամը դարձել է 1 գոլի հեղինակ: