«Տոտենհեմի» նորեկ Էմերսոն Ռոյալը մեկնաբանել է իր ՝ «Բարսելոնայից» լոնդոնյան ակումբ տեղափոխությունը:
Հուլիսի 1-ին «Բարսելոնան» 22-ամյա բրազիլացուն «Բետիսից» գնեց 14 միլիոն եվրոյով, այնուհետև օգոստոսի 31-ին նրան վաճառեց «Տոտենհեմին» 25 միլիոն եվրոյով: Էմերսոնը նոր մրցաշրջանում կարողացավ մասնակցել 3 հանդիպման «Բարսելոնայի» կազմում:
«Կարծում էի, որ «Բարսելոնան» ցանկանում է, որ ես մնամ: Կիրակի օրը ես խաղացի մեկնարկային կազմում [«Խետաֆեի» դեմ խաղը ՝ 2-1]: Հաջորդ օրը, ինչպես միշտ, արթնացա ու գնացի մարզումների: Այնտեղ ես արդեն սկսեցի նկատել, որ ինչ-որ բան է կատարվում, որ «Տոտենհեմը» խոսում է «Բարսելոնայի» հետ, որ գործարքը գրեթե համաձայնեցված է: Ես ոչինչ չէի հասկանում, քանի որ ընդհանրապես չգիտեի այդ մասին:
Կեսօրին ինձ զանգահարեցին ակումբից, ասացին, որ ցանկանում են խոսել ինձ հետ: Ես հանդիպեցի ղեկավարության հետ: Նրանք ինձ ասացին, որ ակումբը վատ վիճակում է, որ ես եկել եմ այստեղ դժվար պահին, և այդ պատճառով լավագույն որոշումը կլինի ինձ վաճառելը:
Ես կրկնեցի մնալու մտադրությունս, քանի որ երազում էի խաղալ այստեղ և իմ ներդրումն ունենալ այս թիմում: Ես գիտեի, որ իմ լավագույն մարզավիճակում եմ և հաջողության կհասնեմ: Բայց ես խելացի էի և հասկացա այդ պահին՝ ինչ էլ ասեի, միևնույն է, կհեռանայի:
Կարծում եմ ՝ օգտագործվե՞լ եմ: Դա ճիշտ բառ չէ, բայց ինձ զարմացրեց, թե ինչպես է ամեն ինչ դասավորվեց: Նրանք կարող էին այլ կերպ վարվել: Իրավիճակը շտկելու ավելի արդյունավետ եղանակներ կային», — Էմերսոնի խոսքերն է մեջբերում Marca-ն: