«Բարսելոնայի» բրազիլացի պաշտպան Էմերսոնը մոտ է «Տոտենհեմին» միանալուն: Այս մասին հաղորդում է skysports.com-ը:
Տրանսֆերի գումարը կկազմի 30 միլիոն եվրո: Բրազիլացին արդեն համաձայնեցրել է անգլիական ակումբի հետ անձնական պայմանագիրը:
Էմերսոնը կատալոնյան ակումբ էր տեղափոխվել այս տարի «Բետիսից»: