ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեն հավանություն է տվել կանանց Եվրո-2022-ի մրցանակային ֆոնդի ավելացմանը:
Կանանց Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Անգլիայում՝ 2022 թվականին:
Որոշման համաձայն, 16 թիմեր կկիսեն 16 միլիոն եվրո մրցանակային ֆոնդը:
2017 թվականի Եվրոպայի առաջնությունում մրցանակային ֆոնդը կազմել է 8 միլիոն եվրո: