ՖԻՖԱ-ի ղեկավար Ջանի Ինֆանտինոն խոսել է ռոսւական ֆուտբոլի մասին և ՖԻՖԱ-ի աշխարհի 2018 թվականի առաջնությունն անվանել է պատմության մեջ լավագույնը:
«Ռուսաստանը ֆուտբոլային գերտերություն է, որտեղ մենք անցկացրեցինք պատմության մեջ աշխարհի լավագույն առաջնությունը: Պարզապես պետք է շարունակել խաղալ և զբաղվել ֆուտբոլ:
Հավատու՞մ եմ Ռուսաստանի հավաքականի հնարավորություններին: Ես լիովին լավատեսորեն եմ տրամադրված», — Ինֆանտինոյի խոսքերն է մեջբերում РИА Новости-ն:
Ինֆանտինոն ՖԻՖԱ-ն գլխավորում է 2016 թվականից: Այս պաշտոնում նա փոխարինեց Յոզեֆ Բլատերին:






















































