«Վելեսի» ֆուտբոլիստ Արթուր Գալոյանն ընդգրկվել է ՖԱԼ-ի 12-րդ տուրի խորհրդանշական հավաքականում։
ՖԱԼ առաջնության 12-րդ տուրի խաղում «Վելեսը» ուժեղ գտնվեց «Ռոտորից»: Հանդիպումն ավարտվեց 3-1 հաշվով: Տանտերերի կազմում դուբլ ձևակերպեց Արթուր Գալոյանը, ով աչքի ընկավ հանդիպման 34-րդ և 57-րդ րոպեներին՝ խփելով իր թիմի առաջի և երկրորդ գոլերն այս խաղում: Նշենք, որ Գալոյանը 9 հանդիպում է անցկացրել ՖԱԼ-ի ընթացիկ մրցաշրջանում, դարձել է 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։