Ռիո դե Ժանեյրոյում (Բրազիլիա) Մարականա մարզադաշտում կայացավ Լիբերտադորեսի գավաթի կիսաեզրափակչի առաջին հանդիպումը, որում «Ֆլամենգոն» ընդունեց էկվադորական «Բարսելոնային»: Հանդիպումն ավարտվեց դաշտի տերերի վստահ հաղթանակով՝ 2-0 հաշվով:
Հաշիվը բացվեց 21-րդ րոպեին, երբ Գաբիգոլի փոխանցումից հետո աչքի ընկավ Էնրիկեն։ Իսկ 38-րդ րոպեն նույն Էնրիկեն դարձավ դուբլի հեղինակ։
Նշենք, որ այս խաղում «Ֆլամենգոյի» կազմում իր նորամուտը նշեց 34-ամյա պաշտպան Դավիդ Լուիսը։
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա հինգշաբթի, սեպտեմբերի 30-ին, Էկվադորում։