«Էվերթոնի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը կարիերան կշարունակել Քաթարի: 30-ամյա կոլումբիացին համաձայնել է տեղափոխվել Էր-Ռայան, հայտնում է AS-ը, իսկ ակումբի մամուլի ծառայությունը տեսահոլովակ է հրապարակել՝ ակնարկելով ֆուտբոլիստի տեղափոխության մասին:
AS-ը նշում է, որ ՊՍԺ-ն ուշադիր կհետևի Խամեսին Քաթարում: Եթե խաղացողն իրեն լավ դրսևորի, ապա հաջորդ մրցաշրջանում նա կարող է տեղափոխվել Ֆրանսիայի առաջնություն:
Խամես Ռոդրիգեսը «Էվերթոնին» է միացել 2020 թվականի սեպտեմբերին և թիմի կազմում անցկացրած 26 խաղում դարձել է 6 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: 2021/22 մրցաշրջանում կիսապաշտպանը չի ընդգրկվել ակումբի հայտացուցակում ոչ մի պաշտոնական հանդիպման համար: