«Բարսելոնայի», «Ինտերի» ու «Անժիի» նախկին հարձակվող Սամուել Էտո’Օ-ն կմասնակցի Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններին: Այդ մասին նա հայտնել է թվիթերում՝ հավելելով, որ այդ քայլին գնում է, քանի որ ցանկանում է փրկել տեղական ֆուտբոլը:
Ընտրությունները կկայանան դեկտեմբերի 11-ին: Նախկին հարձակվողը 4 անգամ դարձել է Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ: Նաև, Կամերունի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է: Անցկացրած 118 խաղում նա դարձել է 56 գոլի հեղինակ: